Աբովյանի քաղաքապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, վաղուց ցանկանում է Մշակույթի կենտրոնը, որը Հայաստանում իր նմանը չունեցող մի հզոր կառույց է, տարածաշրջանում բացառիկներից մեկը, ամբողջապես վերածել մարզական կառույցի՝ կոչելով իր աներոջ անունով... Այստեղ ոչ միայն առհասարակ մշակույթի դեմ է արշավանք սկսվել, այլև այս քայլով քաղաքապետը կամենում է վերջնականապես լուծարել Աբովյանի քաղաքային թատրոնը, որը մի քանի տասնամյակի պատմություն ունի, որը, ինքնագործ արվեստի օջախ լինելով, բեմադրել է օպերետներ, երաժշտական կատակերգություններ: Թատրոնը վերջերս արժանացավ ՀԹԳՄ Ոսկե մեդալի, իսկ այսօր ինչ-որ Գուլոյան կամենում է այն լուծարել՝ «վռնդելով» մեծ թվով արհեստավարժ արվեստագետների, նրանց մատնելով գործազրկության... Արդեն քաղաքապետարանում համապատասխան փաստաթղթեր են պատրաստվում՝ իբրև շենքի վթարայնությունը հաստատելու համար, որից հետո մոտ 8 մլն դոլար արժողությամբ շենքը գուցե սեփականաշնորհվի Գուլոյանի կամ էլ աներոջ կողմից...
Կարծում եմ, որ այլևս չպետք է լռենք, չպետք է հանդուրժենք մի խումբ զոռբաների անբարո վարքագիծը: Այդ շենքը կառուցվել է ողջ Հայաստանի աշխատավորության գումարներով, այն տարածաշրջանի հարստությունն է, ուրեմն գուլոյաններն իրավունք չունեն վթարայնության մասին կեղծ հիմնավորումներով յուրացնել այն և ոչնչացնել խաղացանկային թատրոնը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել