ԳԱԼԱ-ն գրում է, որ այսօր մթնոլորտը լարված է եղել Երևանի ավագանու նիստի ժամանակ. կոնֆլիկտի մեջ են մտել «Բարև Երևան» դաշինքի և ՀՀԿ-ական ավագանիները, այն բանից հետո, երբ հատկապես Ստյոպա Սաֆարյանի և Դավիթ Սանասարյանի ելույթների ժամանակ ՀՀԿ-ականները պարբերաբար ռեպլիկներ են արել: Սկզբում նրանց նկատողություն են արել ինքը՝ Սաֆարյանը, և Անահիտ Բախշյանը, ինչի արդյունքում սկսվել է վեճ: Այնուհետև նիստը դադարեցվել է, որպեսզի կրքերը հանգստանան, սակայն վեճը տեղափոխվել է քաղաքապետարանի միջանցքներ:
Ի՞նչ խոսք, ՀՀԿ-ից այսպիսի զոռբայություններ չեն, որ ակնկալելի են, ես չէի զարմանա, եթե նրանք դիմեին իրենց համար այդքան հոգեհարազատ ծեծուջարդի ու վիրավորանքների ոճին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել... բարեբախտաբար տեղի չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել