Մասնագետները թող ասեն, թե էկոլոգիական տեսակետից ՀՀ-ին ատոմակայանը ինչքանով ա ձեռնատու, և եթե ատոմակայան չլինի, ապա ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երը ի զորո՞ւ են հանրապետությանը բավարարել էլեկտրաէներգիայով: Ոնց հասկանում եմ, ներկայիս ատոմակայանի փակումը` նորի բացման պայմանով խոսակցությունները ընդամենը կտեր են: Համենայն դեպս, եվրոպական կազմակերպությունների ու Հայաստանի միջև կնքված պայմանագրերում ու համագործակցության մասին փաստաթղթերում նոր ատոմակայանի կառուցման մասին խոսք չկա, համենայն դեպս ես նման բան չեմ հանդիպել: Լրիվ այլ բաներ են գրված. Հայաստանը պետք է սահմանի Մեծամորի ատոմակայանի վաղաժամ փակման ժամկետը, պետք է ստեղծել ատոմակայանը վաղաժամ փակելու հիմնադրամ` փակման միջոցառումների իրականացման համար... 
Հիմնական շեշտը դրված ա ատոմակայանի ՎԱՂԱԺԱՄ փակելու վրա, փակման համար նույնիսկ կոնկրետ ժամկետ ա պահանջվում, բայց նորի կառուցման մասին բացարձակապես խոսք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել