15.Մայիս.2013 - 21:49

Կարկուտավնասից և նորակառույց եկեղեցու բացման արարողության «կերուխումից» մի տեսակ շատ նեղվեցի… Վերջ:

Միանգամից անցում կատարեմ Դիանա Գրիգորյանին, դժվար ապրուստի էլի:) Ով չգիտի, տեղեկացնեմ, որ եթերում բավականին հագեցած, նոր «Ապրուստը՝ դժվար» (իրական վերնագիրը չգիտեմ) սերիալ է շրջանառվում:

Համենայնդեպս ես նոր տեղեկացա պապիցս, քանի որ նա սերիա 1-ից դիտել է, սկսեց արագ-արագ բնութագրել. «Որբ են մեծացել: Սրանց հորեղբորորդին իրենց որդին էլ է: Եղբայրներից մեկին Գանգես գետն է բերել:

Քանի որ մայրը ազգությամբ հնդիկ է եղել, համաձայն լեգենդի, 12 տարին մեկ անգամ կայանալիք փառատոնի ընթացքում՝ գետում մեղքերը լվանալուց՝ կորցրել է տղային: Իսկ տղան մեծանում է ահավոր չքավորության մեջ, բայց տեսքից macho man- է հիշեցնում… Սրանք մի մորից են, բայց տարբեր-տարբեր հայրերից: Երբ մեծանան, վրեժխնդիր են լինելու իրենց տարբեր-տարբեր հայրերից:

Իսկ էն շանտղի հարուստն էլ սիրահարված է քյասիբին, կամ՝ հակառակը (դե տենց չի լինում էլի, զոռբա երևակայություն)»…
Ճիշտ է, ես էլ իմ կողմից մի փոքր չափազանցված նկարագրեցի, բայց մեծ հաշվով սա է պրոպագանդվում: Ակնհայտ է, որ Դիանա Գրիգորյանը ոգեշնչվում է հնդկակական ամենաանմրցունակ, անհայտ, հին, իմաստազուրկ մոտիվներով նկարահանած ֆիլմերից, որ նույնիսկ հնդկական ամենախուլ գյուղերում էդ տեսակ չկայացած ֆիլմերը չեն ցուցադրվում:

Ոգեշնչվել՝ ոգեշնչվել է, գոնե օգտվեք այն script writer-ներից (Sanjay Leela Bhansali), ովքեր, եթե ցանկանում են գրել իրական պատմություն, ապա հիմնվում են ռեալ հիմքերի վրա և ոչ սեփական տխուր երևակայության:

Փաստորեն նախորդի նույն տեսարանները զետեղվել են այս նորի մեջ:

Ափսոսում եմ, ուղղակի ափսոսում եմ, որ սիրելի դերասանը… ամեն դեպքում մնում է սիրելի դերասան:

Ջեմմա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել