Անգլիական գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Ջեֆրի Չոսերն է (1340-1400):

10 տարեկանում Չոսերը ընդունվում է պալատ` որպես մանկլավիկ և նրա հետագա կյանքը ընթանում է պալատային միջավայրում: Մասնակցել է 1337-1453-ի հարյուրամյա պատերազմին, գերի է ընկել և ազատվել է փրկագնով, եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, վերադարձել է Լոնդոն, վարել է տարբեր պաշտոններ: Եղել է մաքսատան վերակացու, Թեմզայի կամուրջների հսկիչը: Կյանքի վերջում, երբ նա գրեթե կորցրել էր ամեն ինչ և պարտքեր ուներ, գրում է «Բողոք դատարկ դրամապանակին» գիրքը: Նա միշտ իր մոտ ուներ լատինալեզու հեղինակ Բոեցիայի «Սփոփանք փիլիսոփայությամբ» գիրքը:
Չոսերը անգլիական գրականության մեջ նորարար է: Չոսերը, հակառակ ընդունված լատիներենի, գրել է անգլերեն լեզվով: Նա հիմք է դրել անգլիական ռեալիզմին: Ծնվել է Լոնդոնում` հարուստ զինավաճառի ընտանիքում:
Իր ստեղծագործական առաջին շրջանում նա գրել է այլաբանություններ, կատարել է թարգմանություններ: Երկու անգամ լինելով Իտալիայում՝ ծանոթացել է իտալական ռենեսանսի ներկայացուցիչներ Բոկկաչոյի և Պետրարկայի գործերին և մի շարք ստեղծագործութուններ է վերցրել և ընդօրինակել` մնալով ինքնատիպ: Նրա առաջին շրջանի ստեղծագործության մեջ հանրահայտ է «Տրոյիլ և Քրիեզելդա» պոեմը, որը պատկերում է մարդկային ճշմարիտ զգացմունքները և լավագույնն է: Թեման ողբերգական է:

Համաանգլիական գրական լեզվով առաջին հուշարձաններից են 1380-ականների վերջերին սկսված և անավարտ մնացած «Քենտրբերյան պատմվածքներ»-ը, որ հատկանշում են Չոսերի ստեղծագործության երրորդ` անգլիական փուլը: Այս գիրքը, որ ամփոփում է քսանից ավելի չափածո պատմվածք և նույնքան կապող ինտերմեդիաներ, ներկայացնում է իր ժամանակի Անգլիան: Այստեղ ներկայացված են անգլիական հասարակության բոլոր խավերը, բացի ազնվականությունից և եկեղեցական բարձր խավից:
Չոսերը թաղված է Վեստմինստերյան Աբբայությունում, որտեղ նրա գերեզմանով սկիզբ է դրվում բանաստեղծների համար անկյունին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել