
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Հարգելի լրագրողներ, աջ ու ձախ մի շպրտեք, մի նվիրեք կոչումներ... Քաղաքական գործիչ, մտավորական, ականավոր զինվորական, տաղանդավոր գրող...
Այսինքն՝ եթե պատգամավոր է դարձել, մի տեղ կուսակցական է գրվել, քաղաքական գործի՞չ է... Դուք պատկերացնո՞ւմ եք ԳՈՐԾԻՉ բառի իմաստն ու նշանակությունը... Դուք լրագրող եք չէ՞, բանասե՞ր եք...
Եթե մի երկու տող բան են գրել, գրող չդարձած դարձան տաղանդավո՞ր... Մտավորակա՞ն... Ախր ձեր նշած մտավորականներից շատերը նույնիսկ իրենց մտածելու «օրգանի» տեղը չգիտեն... Եթե սահմանին երկու անգամ կրակել է, չդարձավ ականավոր զինվորական...
Չշարունակեմ, ողջ եղեք, զգույշ արտահայտությունների մեջ, ուշադիր և խիստ բնորոշումների մեջ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/326605470803444?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել