ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված առավելագույն տուգանք է սահմանել «Roberto» խանութների ցանցի վրա (նախորդ տարվա եկամուտի 1 տոկոսի չափով):
Բանն այն է, որ «Ռոբերտո» խանութներում ակցիա էր հայտարարվել, համաձայն որի ապրանքները զեղչվելու էին 50 տոկոսով, սակայն ոչ բոլոր ապրանքներն էին զեղչվել:
Ըստ հանձնաժողովի մամլո խոսնակի՝ որոշվել է նման խիստ պատիժ կիրառել, որովետև սա սովորական երևույթ է հայաստանյան շուկայում, ուստի հույս կա, որ նման խիստ պատժից հետո հետևություններ կանեն ոչ միայն «Ռոբերտոյում», այլև այլ խանութներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել