
Փաստորեն Հայաստանում կան այնպիսի մարդիկ, ովքեր հսկայական գումարներ են ծախսում՝ ինչ-որ մեկի համար առանձնատուն կառուցելու համար: Օրինակ՝ մի երկու օր առաջ Իշխան Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի հարցին, թե «ի՞նչ միջոցներով է կառուցել իր «համեստ» առանձնատունը», Ի.Զաքարյանն արձագաքեց, որ «կան մարդիկ, որոնք ներդրում են արել, թղթերը կան»:
Հիմա հարց, այդ մարդիկ ովքե՞ր են, ասեք՝ մենք էլ իմանանք, կարող է ուզենան ներդրում անեն՝ գործարան կառուցեն՝ հասարակ ժողովուրդն աշխատի, կարող է ներդրում անեն՝ մի հսկայական կոմպլեքս բացեն, որ աշխատատեղ ստեղծվի՝ մարդիկ չարտագաղթեն, ի վերջո հսկայական փողեր են:
Հարգելի կամ, այս դեպքում, չհարգելի Իշխան Զաքարյան, ասացեք խնդրեմ այդ ներդրողներին, որ գտնում եք, ինչո՞ւ եք հենց միանգամից առանձնատուն կառուցում, մի այգի կառուցել տայիք, երեխաների համար ժամանցային անվճար կենտրոն կառուցել տայիք, ինչո՞ւ հենց առանձնատուն:
Կամ հաջորդ հարցը, ինչի՞ համար են ներդրում արել այդ մարդիկ կամ մարդը, չլինի՞ Իշխան Զաքարյանի աչքերի «չքնաղագույն» տեսքի համար, թե՞ պատահաբար կոռուպցիոն ռիսկ կա այդ ամենի մեջ` «մենք քո համար՝ տան շինանյութ ու կառուցապատում, դու մեր համար՝ փողերի լվացման հովանավորչություն, չբացահայտելու տեսքով» սխեմայով:
Ուրեմն հիշեք, չինովնիկական ու օլիգարխ-հանցագործ զանգված, եթե ՀՀ օրենքները ձեզ հաջողվում է շրջանցել ու պատասխանատվություն չկրել, ապա միշտ հիշեք, որ կա ավելի ուժեղ ու արդար դատաստան: Հերիք լափեք հայի արյունը...