
Հայաստանի ամենամեծ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մարդիկ հարստանում են իրենց կամքին հակառակ կամ էլ զոռով բերում, իրենց փող են տալիս: Հենա Տիգրան Սարգսյանին առանց տեղյակ պահելու նրա անձնագրի պատճենը վերցրել են, տարել Կիպրոս ընկերություն գրանցել, հետո էլ մի 3,3 մլն դոլար բերել, տվել նրան: Ինքն էլ փողը վերցրել է, բայց մինչև հիմա տեղյակ չէ, թե ով է իր անունով գրանցել այդ ընկերությունը:
Էն Իշխան Զաքարյանին էլ ինչ-որ մեկը գտել է, առաջարկել ներդրում կատարել և դղյակ սարքել նրա համար: Եթե այլ երկրներում բիզնեսում են ներդրում կատարում եկամուտ ստանալու համար, մեզ մոտ ուրիշի բարեկեցության համար են ներդրում կատարում, որպեսզի եկամուտ չունենան:
Մեր առանձնահատկության ամենավատ կողմը այն է, որ մենակ իշխանություն ունեցող մարդկանց հետ է պատահում, որ բանից բեխաբար հարստանում են...