Էն, որ ասում եմ է՝ ծայրահեղությունից ծայրահեղություն... Ստեփանակերտում էի, զինկոմիսարիատից ուղարկել էին հետազոտման Հանրապետական հիվանդանոցում: Փորձ ունեի արդեն, որ ձեռք էի բերել երեք տարի առաջ, ուստի բուժքրոջ մոտից հեռու չէի գնում: Բուժքույրն էլ երբ տեսնում էր՝ «Քինա պալատդ, կկանչիմ». բայց ես էլ հո լավ գիտեմ՝ թե որ գնացի պալատ, հազիվ էլ մի երկու ժամ հետո հիշի, որ «պրիզիվնիկ» ունի 25 պալատումը»: Երկրորդ օրն ա, նոր հիվանդ են բերում: Ես էլ բուժքույրերի սենյակում եմ, «սեստռայի» հետ քննարկում եմ հերթական «կոնսուլտացիայի» գնալու իմ ցանկությունը (իրան մնար՝ ես մի քսան օր հիվանդանոցից դուրս չէի գրվի): Ներս մտավ նոր բերված հիվանդի բարեկամը ու սկսեց, ավելի ճիշտ՝ փորձեց, բանակցություններ վարել բուժքրոջ հետ հիվանդին ավելի լավ պայմաններով ապահովելու՝ հիշեցնելով, որ «դոկտը» Պողոսյանն իր լավ ընկերն է: Բուժքուրն էլ պնդեց, որ ընկեր-բարեկամ կապ չունի, ամեն մեկն իր հերթն ունի, ոչ մեկ անուշադրության չի մատնվելու... Անցավ չորս օր, «իստօրիաս» լրացված ա, մնում ա ակտս գրեն ու ինձ դեղերի «անուշ» հոտի «հաճելի» ազդեցությունից դուրս գրեն: Նույն օրը պետք ա դուրս գրեին ևս մի «պրիզիվնիկի», համենայն դեպս առավոտյան իրեն դրանում վստահեցրել էր բուժքույրը: Կեսօրն անց էր, Հարութը մտավ բուժքրոջ մոտ՝ հարցնելու, թե երբ են վերջապես իրեն դուրս գրելու: Իսկ բուժքույրը, հայացքը չկտրելով մի դափոն «իստորիայաներիցը», առանց երկար-բարակ մտածելու հարցին հարցով պատասխանեց՝ «Ի՞նչ լավություն կանիս»...
Մինչդեռ «գլավվռաչը» որոշեց, որ Հարութը դեռ պետք է ավելի մանրամասն հետազոտում անցնի: Իսկ իմ «իստօրիան», որ ուներ այսպիսի բովանդակություն՝ 160/150-100/90 ճնշում, միաժամանակ՝ շատ լավ սիրտ, մարդավարի աշխատող օրգաններ, նորմայից ոչ մի կերպ չշեղվող անալիզներ, լավության կարիք չունեցավ: Գիտե՞ք՝ ինչքան լավ ա, երբ լավություն անել պետք չի, մանավանդ երբ էդ պահին ձեռքիդ միայն հետ գնալու տրանսպորտի փողն ա մնացել:

Հ.Գ. Իսկ Ստեփանակերտը շարունակում է մնալ մաքուր, բայց ջուրը մեկ ա՝ լավը չի, էնպես որ թեյ խմեք, մանավանդ ուրցով կամ նանայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել