
Ելենա Բորիսենկո-Այս տարի ամառային հանգիստ ասվածն ինձ համար չէ. մինչև սեպտեմբեր ունեմ երեք նախագիծ. գեղարվեստական ֆիլմ, սերիալ և ներկայացում: Տարիներ շարունակ նախընտրում եմ հանգստանալ բոլոր այն երկրներում, որտեղ հայտնվում է իմ տղամարդը` գլուխս դնել ուսին, փակել աչքերը և հասկանալ, որ կատարյալ հանգիստը երջանկությունն է:

Աննա Հարությունյան-Դեռ չեմ որոշել, սակայն գերադասում եմ ակտիվ ժամանցային հանգիստ:

Լուսինե Բադալյան-Դեռ չգիտեմ, թե որտեղ եմ անցկացնելու ամառային հանգիստը` կապված տեխնիկական խնդիրների հետ` զբաղվածություն և այլն, բայց երեխաներիս կցանկանայի անպայման ծովափ տանել, ու հավանաբար էդպես էլ կլինի: Երազում եմ տեսնել Իտալիան, Տիբեթը, Հնդկաստանը, երազում եմ ճանապարհորդել... Պատանեկությունից մնացած միակ երազանքն է, որ դեռ չի կատարվել, տարիքի հետ սրվում է այդ ցանկությունը: Կցանկանայի լինել բոլոր տեսարժան վայրերում ու հանգիստս անցկացնել իտալական որևէ գյուղում` խաղողի այգիներում, ծովի ափին:

Աննա Պանի-Ինձ մոտ ամառային հանգիստն արդեն սկսվել է. առայժմ Երևանում եմ վայելում ամառը: Դեռ չեմ որոշել՝ կոնկրետ որտեղ կանցկացնեմ արտերկյա հանգիստս, բայց գիտեմ, որ շատ ակտիվ հանգիստ է սպասվում ինձ, քանի որ պասիվ հանգստի սիրահար չեմ:

Դինա Ակոպովնա-Երևի թե հանգիստս մի քանի շաբաթով կանցկացնեմ Լոս Անջելեսում, կհամատեղեմ նաև հաճելին օգտակարի հետ, մի քանի գործ ունեմ անելու: Գալիս է մի պահ, երբ երազում ես ծով, ավազ, տաք արև, ջրի ձայն, ոչ թե մահկանացուների, բայց ես անձամբ ակտիվ հանգստի սիրահար եմ:



