Ազգը չունի հայեցակետ, գաղափարախոսություն, նպատակ, սրա պատճառով է, որ գործում ենք ինչպես խուժանը՝ լկտիաբար, պոռնկաբար, մարմնավաճառաբար (խոսքի իրավունքը վաճառողը բոզից ու պոռնիկից վատն է ինձ համար) տարերայնորեն, օրվա խնդիր լուծելով, շողոքորթելով, չէ՞ որ դատարկ տեղը երկար ժամանակ այդպես չի մնում, կեղտով, տականքով կամ այլ բանով անպայման լցվում է: Քանի դեռ չունենք ազգային հայեցակետ, նպատակ, գաղափարախոսություն, չենք ունենալու ոչինչ, կամ կունենաք այն, ինչի դեմ պայքարել ենք երկար դարեր՝ անկախության կորուստ, ֆիզիկական ոչնչացում: Թշնամու համար մեր սրբավայրը կդառնա արոտավայր: Քիչ, շատ քիչ ժամանակ ունենք ուշքի գալու և մեր՝ հայի ոգին որպես փյունիկ մոխրից հառնելու համար, շատ քիչ ժամանակ: Այս երեք տարիները մտորումների տարիներ են լինելու, հիվանդության պատճառների հայտնաբերման և դրանց բուժման դեղամիջոցի բացահայտման տարիներ են լինելու: 
Հիվանդը կմահանա, եթե դեղամիջոցը չգտնենք: Հիվանդը ապաքինվելու է, այո, ապաքինվելու է, հավատում եմ, որ նա անպայման կապաքինվի:

Եկեք մակերեսում չփնտրենք պատճառները, դրանք խորքում են թաքնված, և գտնելն այդքան էլ հեշտ չի, բայց հնարավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել