ArmStar.am-ն օրեր առաջ ներկայացրեց այն ռուս աստղերի երեխաներին, որոնց հայտնի ծնողները քիչ թե շատ տարբերվող, երբեմն անգամ տարօրինակ անուններով էին կոչել:

Այս անգամ անդրադառնում ենք հայկական շոու բիզնեսի այն աստղերին, ում երեխաները ունեն տարբերվող, հետաքրքիր և օրիգինալ անուններ:

Այն, որ մեր օրերում Փառանձեմ, Սիրանուշ, Եփրաքսյա և այլ հայկական անուններին փոխարինելու են եկել մոդեռն, եվրոպական և բարեհունչ անունները, պարզից էլ պարզ է:

Բազմիցս իրենց տարիքային տարբերությամբ լսարանի և հանդիսատեսի ուշադրությանն արժանացած Գեորգի Պողոսյան ու Լուիզա Ղամբարյան զույգն այս անգամ ArmStar.am-ի ուշադրությանն է արժանացել իրենց դստեր գեղեցիկ ու արտասովոր անվան շնորհիվ: Աղջկան անվանել են Գաբրիելլա:

Արտասովոր և «սուր» ժամանակակից անունների շարքից է պարուհի, օդային ակրոբատ, կենդանիներ վարժեցնող Թինա Քեյի դստեր` Կամիլլա-Էսմերալդայի անունը: Այս անուններից մեկն էլ բավական էր տարբերվող և օրիգինալ լինելու համար, բայց ArmStar.am-ի գնահատականով արտիստուհին փորձել է մաքսիմալ օրիգինալ լինել: 

Ասում են` անունը ճակատագիր է: Հայկական անուններից շատերի իմաստը մեզ հասկանալի էր, ինչը չենք կարող ասել արտասահմանյան անունների դեպքում: Օրինակ Հ.Տ Հայկոն իր աղջկան կնքել է Ջեսիկա անվամբ: Դժվար է գտնել անվան բացատրությունը: Փաստն այն է, որ անունը գեղեցիկ է, բարեհունչ և տարբերվող: 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել