Ատելությունս ավելի մեծ է, քան երբեմնի սերս...
Ատելությունս սահման չունի...

Ասում են` սիրուց ատելություն մեկ քայլ է... Ներեցեք, սխալվում եք... Ինձ կես քայլն էլ հերիք էր... Մի անբողջ կես քայլ, մեծ ու հսկայական... Կես ակնթարթ ու էլի մի քանի կես կես հիասթափություն... Մի քիչ կես ցավ.. ու մի լրիվ կես անտարբերություն.. 
Զզվանք... էլի կեսը... 
Ինձ լրիվ կեսն էլ հերիք էր...

Կան պահեր, որ ինքս ինձ փորձում եմ չխաբել, բայց զզվում եմ այդ իրականությունից... Չեմ ուզում նման ճշմարտություն ունենալ...
Ինձ դուր է գալիս քեզ ատելը... քեզնից հիասթափված լինելը, ու երբ իրականությունը գլուխ է բարձացնում, զզվում եմ հենց իրենից...
Քեզ ատելը ինձ մոտ սեր է ծնում դեպի ինձ... հարգանք ու մի քիչ կես արժանապատվություն... Քեզ ատելիս ինձ այնքան չսիրված չեմ զգում, ինչքան սիրելիս... Քեզ ատելիս ինքս ինձ պաշտում եմ...

Այն ժամանակ, երբ դեռ ատելությունը մենք անգիտակցաբար սեր էինք անվանում ու իրար կոչում փոքրի՜կ, փոքրի՜կ «սերեր»-ով՝ կյանքի իմաստ, առանց քեզ անկարող եմ ապրել... սիրելիս... կամ կենդանական աշխարհից զիզի-բիզի կապիկիկ, նապաստակիկ, արջուկս... մուկս ... հիմա այդ փոքրի՜կ, փոքրի՜կ «սերերը» վերածվել են փոքրի՜կ, փոքրի՜կ ատելությունների... Հիմա բարկանալիս կամ իրար հիշելիս կապիկիկի փոխարեն կապիկ եմ անվանում... ավելին՝ մուկիկը դարձել է կռիս... 

Գուցե կատաղությունից... 
Երբ ճշմարտությունը նորից ու նորից ոտքի է կանգնում, ամեն ինչ ներսումս թուլանում է... Միայն այդ ժամանակ եմ հասկանում, որ ատելիս ավելի շատ եմ սիրում...

Իրականում հիասթափված եմ երկու լրիվ կես քայլից... այնքան կես, որ այդ երկու կեսը մի ամբողջ կես լրիվ կազմեն...

Մեր երբեմնի սերը վերանալու աստիճան դարձել է ատելություն... 
Մեր չափից դուրս շատ սերը էլ սահման չունի աճելու...

Իմ ատելությունը նույն սերս է շատ վիճակում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել