1in.am-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ Մանվել Գրիգորյանի (գեներալ Մանվել) որդին` Կարեն Գրիգորյանը, ով ներկայիս էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, այն հարցին, թե վերջին շրջանում կոնկրետ Արմավիրի մարզից նկատվել է արտագաղթի մեծ հոսք, ինչպե՞ս կմեկնաբանք այդ հանգամանքը, Կ. Գրիգորյանը պատասխանել է.
«Արտագաղթը միայն Արմավիրի մարզից չէ, կամ ի՞նչ կապ ունի կարկտահարությունը տվյալ դեպքում, մեր հայերը ցանկացած պարագայում «ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ»»:
Չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, ով կկիսի մԵԾՆ քաղաքապետի դիրքորոշումը` կապված արտագաղթի ծավալների մեծացման հետ: Դեպքերի զարգացմանը զուգընթաց, մեկ հայացք հետ գցելով, հիշենք, որ վերջերս արմավիրցիները տուժել էին կարկտահարությունից, և կառավարությունը ուղղակիորեն աչք էր փակում այդ հանգամանքի վրա, մինչև արմավիրցիները չելան ոտքի և իրենց բողոքներով չստիպեցին կառավարությանը աջակցել իրենց...չնայած կառավարությունը առաջիններից չէր, ով ձեռք մեկնեց գյուղացիներին, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ Արմավիրի մարզից, դեպքից հետո, արտագաղթի ծավալները չդադարեցին մեծանալ, քանզի մարդիկ ուղղակի ապրելու միջոց չունեն ու մնալ Հայաստանում, որտեղ ներկայիս պայմաններում գործազրկության մակարդակը կրկին հավելենք, որ ահավոր մեծ ծավալների է հասնում, ուղղակի անտրամաբանական է: Դե թող կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռնարկեր, տեսնեինք` էլի՞ կարտագաղթեին: Մի խոսքով, իշխանավորները ինչքան էլ ուզենան ջանասիրաբար իրենց մեղքը թաքցնել այն հարցում, որ սխալ քաղաքական ուղի են բռնել, միևնույնն է, չի ստացվելու, քանզի նրանց սխալ գործողությունների շարքը ակնհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել