Ջասթին Բիբերի ընկերներից մեկը սկանդալային բացահայտումներ է արել համաշխարհային թրենդ դարձած այս աստղի մասին: Քինգ Քեվի անունով երիտասարդը պատմել է, որ Բիբերի Կալիֆորնիայում գտնվող շքեղ առանձնատանը նա պարբերաբար մեծ խնջույքներ է կազմակերպել, որոնց բերել է 60-70 աղջիկներ:
Ավելին, ըստ Քեվիի, այդ խնջույքների ժամանակ նա բազմիցս է ականատես եղել, թե ինչպես է Բիբերը մարիհուանա ծխում, սակայն նա շտապել է արդարացնել իր ընկերոջը, որ Կալիֆորնիայում մարիհուանայի օգտագործումն օրինականացված է, իսկ Կալիֆորնիայից դուրս նա չի տեսել, որ Բիբերը մարիհունա ծխի: Ի դեպ, հետաքրքրական է, որ Քինգ Քևին այս հայտարարությունն արել է միամսյա ռեաբիլիտացիոն կուրս անցնելու ժամանակ. բանն այն է, որ նա հերթական անգամ հայտնվել է նարկոլոգիական դիսպանսերում՝ կոդեինի կախվածությունը հաղթահարելու համար:
Երիտասարդը պնդում է, որ ինքը մինչև հիմա էլ մտերիիմ է Բիբերի հետ, և իր ընկերը իրեն պարբերաբար նվերներ է ուղարկում, պարզապես նրա մենեջմենթը թույլ չի տալիս, որպեսզի նա հանդիպի իր ընկերոջ հետ՝ վախենալով իմիջային խնդիրներից: Այս հարցազրույցը հայտնվելուց հետո Բիբերը շտապել էր հերքել այս լուրը թվիթերյան գրառումով, սակայն րոպեներ անց գրառումն անհետացել էր, սակայն խորամանկ լրագրողները հասցրել էին սքրինշոթ անել:
Justin Bieber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել