Նախազգուշացում: Նշված մեթոդները կարող են ստիպել զուգընկերոջդ, ընկերոջդ և նույնիսկ բոլորովին անծանոթ երիտասարդին անել այն, ինչ դու ես ուզում: Գիտենք, իհարկե, ժամադրությունների ժամանակ գործի ես դնում դյութիչ սեթևեթանքներդ: Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ կարելի է գործի դնել հմայքդ նույնիսկ առօրյա կյանքում. տղամարդիկ, կանայք, տնօրենդ, գործընկերդ, երեխաները, գրողը տանի, նույնիսկ քո շունը պետք է լինեն քո անդիմադրելի հմայքի գերին: Եվ ահա թե ինչու։

Երբ կենսուրախ ես, երբ սեր ես տարածում շուրջդ, ոչ միայն շոյվում է քո ԵՍ-ը, քանզի մարդիկ դրական են պատասխանում քեզ, այլև ստանում ես այն, ինչ ուզում ես ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: «Սեթևեթանքը կարող է սեքսուալ բնույթ ունենալ, բայց դա պարտադիր պայման չէ,- ասում է հարաբերությունների փորձագետ Սյուզան Քեմփբելը: - Երբ սեթևեթում ես որևէ մեկի հետ, ստիպում ես, որ նա իրեն գնահատված ու շոյված զգա: Դրա արդյունքում նա ավելի զգայուն է դառնում քո հանդեպ ու պատրաստ է օգնել քեզ ինչով կարող է»:

Բացի այդ, բանեցնելով կախարդիչ հմայքդ, կամրապնդես այն հարաբերությունները, որ արդեն ունես թե՛ լավագույն ընկերոջդ, թե՛ զուգընկերոջդ հետ: Որևէ մեկին գրավելու համար պարտադիր չէ կուրծքը գործի դնել (չնայած երբեմն դրա կարիքն էլ է զգացվում անհրաժեշտ պահին և անհրաժեշտ տեղում): Եվ այսպես, կազմել ենք մի ցուցակ, որտեղ ներառված են սեթևեթելու համարձակ, սեքսուալ, երբեմն՝ թեթևամիտ, սակայն անդիմադրելիորեն զվարճալի ձևեր: Եվ բոլորովին կապ չունի` ում ես ընտրել որպես նշանակետ:

Կոկետություն արա

Կողքիդ պիտանի մարդիկ ունենալու համար

1. Փորձիր այս փոքր-ինչ ինտիմ, բայց պրոֆեսիոնալ ժեստը. երբ քեզ ներկայացնում են ընկերոջդ տնօրենին, մեկնիր նրան աջ ձեռքդ և թափահարելիս մյուս ձեռքի ափով ծածկիր նրա ձեռքը:

2. Ընկերներիցդ մեկը շնչակտուր հասնում է քեզ հետ հանդիպմանը: Գրասենյակում նրա երեխաների լուսանկարներն ես նայում և հարցնում, թե ինչպես է նրան հաջողվում ընտանիքին ժամանակ հատկացնել, երբ աշխատանքում այսպիսի մեծ հաջողություններ ունի:

3. Երբ բարեկամներից մեկը ընտանեկան հավաքույթի ժամանակ մեծ խանդավառությամբ բաժակաճառ է ասում, որսա փեսացուիդ քրոջ հայացքն ու աչքով արա:

4. Նախքան քո սիրելի խանութի սրահում կխնդրես վաճառողուհուն հինգ տարբեր չափսի հագուստ բերել, ոտքից գլուխ զննիր նրան ու ասա. «Հրաշալի տեսք ունեք»:

5. Երբ շաբաթ առավոտյան 10-ին հանդիպում ես ավտոմեքենադ վերանորոգող երիտասարդ ավտոմեխանիկին, քեզ պահիր անմեղ ու ամաչկոտ աղջնակի պես:

6. Պարբերաբար ասա հարևանիդ, որ հիանում ես իր աճեցրած ծաղիկներով, և նա ավելի պատրաստակամ կլինի` ջրելու քո բույսերը, երբ 2-3 շաբաթով արձակուրդում լինես:

7. Խնդրիր յոգայի ուսուցչիդ ցույց տալ ինչ-որ յուրահատուկ վարժություն, որ միշտ ցանկացել ես տեսնել մասնագետի կատարմամբ: Նա մեծ հաճույքով կօգտագործի իրեն ցուցադրելու հնարավորությունը և հետո ավելի շատ ուշադրություն և ժամանակ կհատկացնի քեզ:

8. Բարում հենվիր սեղանին այնպես, որ բարմենը տեսնի` ինչպես է շքեղ վզնոցդ սահում կրծքավանդակովդ դեպի ներքև:

9. Մի փոքր համտեսիր քեզ մատուցված սուրճից, հետո նայիր այն պատրաստողի աչքերին ու երանությամբ ասա. «Ա՜խ...ինչ լավն է»: Հաջորդ անգամ սուրճդ սեղանիդ կհայտնվի ավելի շուտ, քան մյուսներինը:

10. Ընկերոջդ մայրիկին շնորհակալական հաղորդագրություն ուղարկիր նախորդ շաբաթ քեզ տված խորհրդի համար:

11. Խրախուսիր ոճաբանիդ միջազգային մրցույթի մեկնելուց առաջ, որովհետև վստահ ես` նա հաղթելու է:

12. Գործընկերներիդ էլեկտրոնային նամակով զվարճալի մի պատմություն ուղարկիր հետևյալ հաղորդագրությամբ. «Վստահ եմ` դուք կհասկանաք այս հումորը»:

13. Խորհուրդ հարցրու գործընկերոջիցդ, թե ուր կարելի է հրավիրել ընկերներին՝ լավ կոկտեյլներ ճաշակելու համար։

Flirt Սեթևեթիր

Կոկետություն արա

Տղամարդկանց գրավելու կամ պարզապես սեքսուալ լինելու համար

14. Գետնանցումով անցնելիս հայացքով փնտրիր մի հմայիչ երիտասարդի, նախ՝ հեռու մի կետի նայիր, ապա՝ աչքերդ խոնարհիր և հայացքդ նրան դարձրու:

15. Նստած ես տղաներով լի սենյակո՞ւմ: Հենվիր աթոռիդ թիկնակին, ոտքդ գցիր ոտքիդ, առաջ բեր իրանդ ու մատներով խաղա մազերիդ հետ:

16. Քայլելիս, թրը՜մփ, բախվում ես դիմացիդ տղամարդու կրծքավանդակին և ասում. «Այնքան ձիգ մկաններ ունեք, ասես պատնեշի բախվեի»:

17. Ակումբում խնդրիր դիջեյին, որ օգնի միասին որևէ երաժշտություն ընտրել:

18. Խնդրիր կրակոտ բայքերին, որ պատմի իր յուրօրինակ դաջվածքի նախապատմությունը:

19. Նոր ծանոթացած երիտասարդին համոզիր կարաոկե ակումբում քեզ հետ զուգերգ կատարել, քանզի վստահ ես, որ հենց դուք եք արժանանալու «Հանդիսատեսի համակրանքը» մրցանակին:

20. Մեկնաբանություն արա նրա հագուստի վերաբերյալ, ասենք. Շատ գովելի է, երբ տղան վարդագույն վերնաշապիկ է կրում: Ինձ դուր է գալիս»:

21. Երեկույթի ժամանակ մոտեցիր հայտնի մի հեռուստաաստղի նմանվող գրավիչ երիտասարդին, խորամանկ ժպտա ու ասա. «Լսել էի, որ այս խնջույքին բազմաթիվ գրավիչ տղամարդիկ են լինելու, բայց մինչև հիմա դեռ մեկին եմ տեսել»:

22. Մարզադաշտում հարցրու կողքիդ երիտասարդին, թե ով է իր նախընտրած մարզիկը, հետո դու էլ նրա հետ հետևիր խաղին:

23. Խնդրիր խանութի վաճառողին, որ օգնի նվեր ընտրել ընկերներիցդ մեկի համար, որովհետև նա էլ իր պես «սեքսուալ տղամարդ է»:

24. Վազքուղու վրա մարզվող տղային ասա, թե որքան տպավորված ես նրա առնականությամբ:

25. Իջիր պարահրապարակից, անմիջապես կռացիր և ուղղիր զուգագուլպաներիցդ մեկը: Ուհ-օհ, նկատե՞ց արդյոք մի քանի քայլ այն կողմ նստած հրապուրիչ երիտասարդը:

Կոկետություն արա`

Պարգևատրելով շրջապատիդ մարդկանց քո հանդեպ լավ վերաբերմունքի համար

26. Բոլորովին անսպասելի էլեկտրոնային նամակ գրիր լավագույն ընկերուհուդ` նկարագրելով, թե որոնք են նրա շլացուցիչ տեսքի գրավականները:

27. Ամեն առավոտ բակում կապված շանը «պարգևատրիր» թարմ նրբերշիկով:

28. Կիթառի դասեր տուր քո փոքրիկ զարմիկին` այդպիսով շոյելով ազգականներիդ ինքնասիրությունը:

29. Ասա մեծ քրոջդ, որ նա իսկական կինոաստղ է:

30. Երբ ընկերներիցդ մեկը զվարճալի պատմություն է պատմում, բարձր ծիծաղիր ու ասա. «Ինչ ուրախ է քեզ հետ»:

31. Շինանյութերի վաճառասրահից զանգիր հայրիկիդ և խորհուրդ հարցրու տանդ վերանորոգման հետ կապված որևէ հարցի շուրջ:

32. Գովաբանիր ամաչկոտ ընկերուհուդ այն տղայի ներկայությամբ, ում համար նա խելքահան է լինում:

33. Տատիկիդ մի հսկա ծաղկեփունջ ուղարկիր... առանց որևէ առիթի:

34. Ծանոթների հետ զբոսնելիս գովիր եղբորդ` վերջինիս ներկայությամբ պատմելով, թե ինչպես է մի անգամ նա փրկել լքված փոքրիկ շնիկին:

35. Հաճոյախոսություն արա մայրիկիդ:

36. Երբ զգում ես` խորհրդի կարիք ունես, ասա ընկերուհուդ. «Այս հարցում ես վստահում եմ միայն քեզ: Ասա` ինչպես ինձ դրսևորեմ»:

37. Մականուններ դիր մտերիմ ընկերներիդ, ասենք`Զատիկ կամ Մոդայամոլ:

Կոկետություն արա`

Հավատացնելու ընկերոջդ կամ ամուսնյակիդ, որ նա ամենացանկալի տղամարդն է

38. Նվիրիր նրան բռնցքամարտի ձեռնոց, որպեսզի նա մարզի մկանները, քանի որ քեզ այդպես դուր է գալիս:

39. Նրա հետ ընթրելիս շուրթիդ վրայից լեզվով մաքրիր սննդի մնացորդը:

40. Լուսանկարիր միայն ուսերիդ հատվածը (մերկ) ու հետևյալ հաղորդագրությամբ ուղարկիր նրան. «Շարունակությունը` այս գիշեր»:

41. Կինոթատրոնում ֆիլմ դիտելիս մատներդ նրա թևի վրայով մեղմորեն վերև-ներքև սահեցրու:

42. Սահեցրու ցանցավոր զուգագուլպան ոտքերիդ վրայով` աչքերդ չհեռացնելով նրանից:

43. Խնդրիր նրան, որ պահարանի գլխից իջեցնի մեծ արկղը` ասելով. «Այս գործի համար ուժեղ տղամարդ է պետք»:

44. Թավալվիր անկողնում և ձեռքերով հպվիր նրա մկաններին: Թեթև սեղմիր ու ասա՝ Wow:

45. Ոգևորիր նրան ֆուտբոլի խաղի ժամանակ ու վերջում կրկնօրինակիր խաղի ընթացքում կատարած նրա շարժումները:

46. Նստիր խոհանոցում և հետևիր` ինչպես է պատրաստում իր ֆիրմային կերակրատեսակը, որովհետև «նրա պատրաստածը երբևէ ճաշակածներիցդ ամենահամեղն է»:

47. Ուշադիր ուսումնասիրիր նրա դիմագծերն ու ասա` ում է նման (հայտնի դեմքերից):

48. Թփթփացրու նրա հետույքին՝ քեզ հատուկ ոճով:

49. Խնդրիր, որ սովորեցնի քեզ պոկերի իր հմուտ մեթոդները, հետո փորձիր թղթախաղը մյուս զույգերի հետ:

50. Հագիր չափազանց կարճ զգեստ և ասա, որ սպասի քեզ աստիճանների ներքևում:

http://www.cosmo.am/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել