1. Տիգրան Հայրապետյան. քաղաքագետ-հրապարակախոս: Զոհվել է 1999թ. մարտի 9-ին, վրաերթի արդյունքում: Հայրապետյանին սպանած վարորդը կարճ ազատազրկումից հետո վերստին հայտնվել է ազատության մեջ:
2. Սերգեյ Բադալյան. ՀԿԿ 1-ին քարտուղար, ԱԺ ՀԿԿ խմբակցության նախագահ: Մահացել է 1999 թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում:
3. Էդուարդ Եգորյան. ԺՀԿ հիմնադիր – նախագահ: Մահացել է 1999 թ. օգոստոսի 10-ին: Պաշտոնական ախտորոշումը՝ սրտի կաթված:
4. Վահան Զատիկյան. ԱԺ պատգամավոր: Մահացել է 1999 թ. հոկտեմբերի 7-ին: Մահվան պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված:
5. Մավրիկ Ավետիսյան. պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ. ինքնասպան է եղել կաբինետում:
6. Սուրեն Ավետիսյան. ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ: Զոհվել է ավտովթարից 1999 թվականի հոկտեմբերի 26-ին: Մեքենան բարձր արագությամբ ընդհարվել է բեռնատարին:
7. Նորայր Եղիազարյան. հոկտեմբերի 27-ի աջակիցներից էր, 2000թ. օգոստոսի 29-ին բանտախցում էլեկտրահարվել է, մասնագիտությամբ` էլեկտրիկ:
8. Մովսես Գեղանգուլյան. Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ, մահացել է 2000 թ. դեկտեմբերին, ավտովթարի արդյունքում:
9. Վլադիմիր Նազարյան. իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ: Իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2002 թ. հուլիսի 22-ին: Հայաստանի ընդդիմության հիմնական իրավախորհրդատուն էր:
10. Վռամ Գալստյան. հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից էր, Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին, 2004 թ. ապրիլի 27-ին Նուբարաշենի մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
11. 2004 թ. մայիսի 28-ին Ապարան-Երեւան ավտոմայրուղու վրա ավտովթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը, մի քանի վիրահատություններից հետո այդպես էլ ուշքի չգալով, նույն թվականի սեպտեմբերի 18-ին մահացավ:
12. 2004 թ. սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով անցնող վկաներից ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
13. Անդրանիկ Մարգարյան. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ: Մահացել է 2007 թ. մարտի 25-ին: Մահվան պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել