Ի՞նչ են խոսում. վերջերս ծննդյան 11 ամյակը նշած երգչուհի Անգելինա Գասպարյանի ծննդյան տոնի և ստեղծագործական նորությունների մասին esyes.am-ը տեղեկացրել է իր ընթերցողներին: Պարզվում է՝ երգչուհին առաջին ձայնասկավառակը թողարկելուց հետո անգործ չի նստել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Անգելինան այս ընթացքում զուգերգ է պատրաստում «Եվրատեսիլ 2008»-ին Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակի հետ:

 

 

Իրականում. շրջանառվող լուրը համապատասխանում է իրականությանը. Անգելինան և Անի Լորակը զուգերգով հանդիսատեսին կներկայանան առաջիկայում  կայանալիք «Մանկական նոր ալիք» երգի մրցույթին:

«Անգելինան մասնակցել է «Նոր ալիք» մրցույթին և վկայական ստացել, ըստ որի,  մրցույթի բացման երգը ինքը պետք է կատարի Անի Լորակի հետ: Երգը դեռ ընտրված չէ, կազմակերպիչները կորոշեն երգն ու կներկայացնեն մեզ»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Անգելինայի պրոդյուսեր Քնարիկ Սասունյանն ու հավելեց, որ երգի պատրաստ լինելու դեպքում կտեղեկացնեն: 

 


Լուրը ճշտեց Մերի Պողոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել