Պարզվել է Գագիկ Ջհանգիրյանի ու ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի կոնֆլիկտի պատճառը Բանն այն է, որ Նահապետյանը չի կարողանում ապահովել քվորում իր հանձնաժողովում, ինչը բնավ էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի մեջ են մտնում ԱԺ ամենա «բորզի» պատգամավորները և գեներալները:
Ըստ «Հրապարակ» թերթի՝ Նահապետյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը՝ հանձնաժողովի նիստերից բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ անելու համար, ինչը բուռն արձագանք է առաջացրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի (ում պաշտոնավարման տարիներին Նահապետյանը հասարակ քննիչ է եղել) մոտ: Ըստ թերթի՝ նա իր ձեռքի թղթերը նետել է Նահապետյանի ուղղությամբ և բարձր տոնով ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես»:
Երբ լրագրողները փորձել են ճշտել, թե արդյո՞ք նման վեճ եղել է, Ջհանգիրյանը պատասխանել է. «Ես երեխաների հետ չեմ վիճում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել