Մտածում եմ, թե ինչով է ձեռք տալիս արտագաղթը վերևներին: Գյուղ գիտեմ, որ մարդ չի մնացել` մի երկու տատիկ-պապիկ... Կգան, սրանց էլ կհանեն ու տակը հանք կփնտրեն: Էսօր մարդիկ հավի նման չեն: Եթե տանն են ապրում, հանելը դժվար է: Դրա համար թող բոլորը ս-ը լինեն ու ոտքի տակ չընկնեն:
Առանց կռվի ո՛չ հանք են կարողանում շահագործել, ո՛չ ԳԷՍ սարքել, ո՛չ էլիտար շենք` սրանց քանդված խրճիթի տեղում:
Բայց դե մեկ էլ մտածում եմ՝ որ մարդ չմնա, ո՞ւմ են սպանելու, թալանելու, ո՞ւմ հերն են անիծելու... Այ սա լուրջ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել