Այս հրապարակումն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են մի քիչ հիշել, մի քիչ երազել, մի քիչ բարկանալ:
Պարզվում է, որ 1979 թ.-ին 1 ռուբլով կարելի էր ավելի շատ բան գնել, քան այսօր 1000 դրամով: Օրինակ այսպես՝ 1 ռուբլով կարելի էր գնել

5 «Պլոմբիր» կամ 10 կաթնային պաղպաղակ
100 տուփ լուցկի
4 հատ 1 կգ-ոց սպիտակ բոքոն
5 լ կաթ
2 շիշ լավ գարեջուր + մանր
8 տուփ «Պամիր» ծխախոտ
ամառվա վերջին՝ 6 կգ-ոց ձմերուկ կամ 3 կգ-ոց սեխ
կարելի էր խմել 33 բաժակ լիմոնադ
20 այց կինոյի ցերեկային ցուցադրության կամ
20 երթ տրոլեյբուսով կամ տրամվայով
3 ռուբլով կարելի էր 5-6 հոգով ճաշել ճաշարանում կամ մենակ՝ ռեստորանում
գնել 1 շիշ լավ գինի
1 տուփ արտասահմանյան սիգարետ՝ օրինակ «Marlboro»
հայրենական արտադրության տիկնիկ կամ այլ խաղալիք
5 ռուբլին կբավարարեր 2 կգ մսի
1 շիշ օղու՝ ուտելիքի հետ միասին
1 կգ շատ լավ կոնֆետի համար 

10 րուբլի ունենալով հնարավոր էր թանկարժեք գնումներ կատարել: Եվ 50 -100 ռուբլի էր հարկավոր ճամփորդության, հանգստանալու կամ այլ շքեղությունների համար:

Ահա թե ինչու էի ասում, որ այս հոդվածն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են մի քիչ հիշել, մի քիչ երազել, մի քիչ բարկանալ:

Թող ձեր կյանքում այնքան փող լինի, որ այն դադարի «արժեք» լինել:

ԱՂԲՅՈՒՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել