Այսօր Իրանում բացվել են գրեթե 60 հազար ընտրատեղամասեր, որտեղ երկրի 75 մլն բնակիչներից մոտավորապես 50.5 մլն-ը 11-րդ անգամ կարող են Իսլամական Հանրապետության նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունը թեկնածուների ցանկում չկա, քանի որ նա արդեն 2 անգամ նախագահ է ընտրվել։ Թեկնածուների թիվը 6-ն է։ Փորձագետների կարծիքով, հաղթելու ավելի մեծ հավանականություն ունեն Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին եւ Թեհրանի քաղաքապետ Մուհամեդ Բաղեր Հալիբաֆը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել