Նոր Հայաստանը պետք է կոմպլիմենտալ քաղաքականությունից անցնի նախաձեռնողական, կրավորականից դեպի ագրեսիվ քաղաքականություն: ԵԱՀԿ-ն սովոր էր միշտ թելադրել պասիվ մնալու հետ կապված, բայց դա տարավ անբարեհաճ ճանապարհով: 

Հիմա, լինելով հաղթող կողմ, ազնիվ կողմ և պահանջատեր, պետք է մենք ուղղակի թելադրենք, ու ինչքան շատ, էնքան լավ: 

Կասեք՝ Ադրբեջանը կօգտվի, պատերազմ կանի, կասեմ, որ միևնույն է նրա համար, ինչ ուզի, երբ ուզի, կանի, կյանքն է ցույց տվել: Հիմա գոնե կհասկանան ԵԱՀԿ համակարգողները, որ Արցախի ձայնը հարկավոր է, ու իրենք էլ պարտավոր են գործել ու Արցախի շահերն էլ ներկայացնել, տվյալ դեպքում՝ անձամբ Արցախից: 

Վստահ եմ, որ շուտով մոտ ապագայում կփոխարինվեն ԵԱՀԿ համանախագահները և կսկսեն մտածել նոր առաջարկների մասին, քանի որ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

Սա փոքր մասն է նախաձեռնողական քաղաքականություն տանելու մասով, քանի որ պետք է հիմա ավելի ագրեսիվ, ավելի կոշտ ու սկզբունքային կերպ դրսևորվել: Մեր ԱԳՆ-ն էլ պետք է բոլոր օղակներով սկսի առողջացնել իր ներկայությունը: 

Առաջ, Հայաստան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել