Ռուբեն Հայրապետյանը սնուցում ա իմ անսպառ անարգանքը դեպի Հ1-ը, քանի որ ինքը չի հասկանում, որ տարբերակումը՝ դրած իրա կողմից «լրատվականների» ու ինչ-որ ընտրյալ ցանկի միջև, հենց ինքն է ստեղծել սեփական պահվածքով: Խոսում է հավաքականի որոշ տղաների «ոտքերը գետնից պոկվելու» մասին, ու ինքն է այնպես խոսում, կարծես թե հենց իրա ոտքերն են գետնից պոկված, իրա իսկ կողմից ստեղծված ընտրանին երկու անգամ մտել է եզրափակիչ փուլ, ու էլ չգիտեմ, թե ինչ... Ինքս միշտ վստահ եմ եղել, որ հայկական ֆուտբոլի ներքին շուկային բավականին լավ ծանոթ լինելով, մեր ՀՖՖ-ին պետք է «դիկտատոր», հենց Ռուբոյի պես, բայց և երբեք ես չեմ ցանկացել, որ այդ «դիկտատորն» իրեն այդպիսին զգա ֆուտբոլային իրականությունից դուրս` անգամ երկրպագուների հանդեպ: Լրագրողներին հռետորական հարց է տալիս, թե ինչու են նրանք Մալթայի հետ խաղում գոռում «Յուրա, Յուրա ... բա որ դուրս գա ու մկան կտրի»: Դե արի ու մի ասա, որ եթե ինքը պետք է մկան կտրի, ուրեմն նախ թող ընդհանրապես չգա Հայաստան, կամ էլ չհայտավորվի, իսկ եթե մտնում է, ապա կարող է և առաջին րոպեներից խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել