Այս տարի վաճառքի է հանվելու «Կալաշնիկով կոնցեռնի» նոր արտադրանքը՝ «ԻԺ կորտեժ» ծանր մոտոցիկլետը։ Նորույթի արժեքը կազմելու է 4 միլիոն ռուբլի։ Արտադրողը գինը հիմնավորում է մոտոցիկլետի մշակման ընթացքում կատարված ներդրումներով։ Ենթադրվում է, որ մոտոցիկլետը հիմնականում շահագործվելու է պետական համակարգում։

Մոտոցիկլետի քաշը կազմում է 510 կգ։ Այն 100 կմ/ժ արագություն կարող է զարգացնել 3,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել