Երեկ Ֆեյսբուքում, արձագանքելով կեղծիքներ, վիրավորանք ու զրպարտություն պարունակող մի հրապարակման, դրա հեղինակներին անվանեցի «դաուններ»: 

Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից և մտավոր խնդիրներ ունեցող անձանցից, ում վիրավորելու որևիցե ցանկություն չեմ ունեցել, և շատ ցավում եմ, որ իմ հրապարակային խոսքում խտրականություն է եղել: 

Ի տարբերություն սուտ ու կեղծիք տարածողների՝ մտավոր խնդիրներով մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներ են, և խոսքում ցանկացած խտրականություն անընդունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել