Մենակ ադրբեջանցիք կարող են իրանց կարճ խելքով ինչ-որ փիառ քայլ անեն՝ իրենց միջազգային իմիջը բարելավելու համար ու երկու օր հետո նենց ապականեն իրենց արածը, որ կողմնակի դիտորդը շիվարած մնա:
Այս առումով դասական օրինակ է Հայաստանին գազ մատակարարելու գերպոպուլիստական «առաջարկը» և դրանից օրեր անց բարձրացրած ներադրբեջանական հիստերիան՝ Երևան-Բաքու չվերթի հետ կապված: Մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեմ երկու դրվագը:
Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում Հայաստանին գազ մատարակարարել, եթե Հայաստանը դրա մասին խնդրի: Իհարկե, ոչ ոք չէր էլ պատրաստվում անդրադառնալ այն հանգամանքին, որ եթե անգամ Հայաստանը նման ախմախություն աներ, ադրբեջանցիք չէին կարողանալու գազ մատակարարել, որովհետև գազը գրպանները լցրած պետք է բերեին Հայաստան, քանզի խողովակաշար չունենք, իսկ նորի կառուցումը ավելի քիչ հավանական է, քան մոտ ապագայում Արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը: Ամեն դեպքում արեցին իրանց պոպուլիզմը, ամեն դեպքում այդ պոպուլիզմը լավ տիրաժավորվեց և ի՞նչ խոսք, ունեցավ որոշ դրական ռեզոնանս միջազգային հանրության հատկապես ոչ կոմպետենտ շրջանակների մոտ:
Անցնում է մի քանի օր, և Ադրբեջանում անակնկալ հայտնաբերում են, որ 23.05.2013 թ. Երեւան –Բաքու չվերթ է տեղի ունեցել, ինչի մասին կա համապատասխան տեղեկատվություն Զվարթնոցի պաշտոնական կայքում: Երկիրը սկսվում է ալեկոծվել, հասարակությունը սկսում է եռ գալ, բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հերքում են, որ նման «սրբապղծություններ» կարող էին տեղի ունենալ... Մի խոսքով, բադրջանցիք հերթական անգամ ցույց տվեցին իրենց հասարակության հայատյաց դեմքը ու ըստ իս, զրոյացրեցին այն բոլոր դրական ընկալումները, որոնք ստեղծվել էին գազ վաճառելու վերաբերյալ հայտարարություններով:
Մինչդեռ, զավեշտալին այն է, որ նման չվերթներ իրոք կան և որոշակի պարբերականությամբ իրականացվում են: Ճիշտ է, այդ չվերթներից օգտվում են միայն այն դեպքերում, երբ ինչ-որ բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաներ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո պետք է մեկնեն Բաքու, իսկ հասարակ ՀՀ քաղաքացիների համար նման չվերթները դե ֆակտո հասանելի չեն:
Մի խոսքով, ևս մեկ անգամ ականատես ենք լինում, որ նավթային գոլորշիները զրկում են ուղեղը ծալերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել