Մենք՝ հայերս, իհարկե իտալացի չենք, բայց «Պապից ավելի կաթոլիկ լինելը» ձևակերպումը, ըստ էության, գերակատարել ենք միշտ: Արմեն Դուլյանին ես բնավ էլ չեմ համարում ամենալավ ժուռնալիստը: Երբեք այդպես չեմ համարել ու դրա համար հիմնավոր պատճառներ հաստատ ունեմ: Բայց հիմա ոչ թե նրա, այլ նրա հետ կատարվածի համատեքստում մի փաստ եմ ուզում բարձրաձայնել: Ժողովուրդ, ցույց տվեք, մատնանշեք մի դեպք, երբ պետական պաշտոնյան, ծառայողը ազատվել է աշխատանքից ՖԲ-յան գրառման, մասնավոր կարծիքի, դիրքորոշման համար: Իսկ մասնավոր դաշտում այս էլ երկրորդ դեպքն է: Դե հիմա ասեք՝ ինչու՞ են իշխանությունները հաջողությամբ տապալում խոսքի ազատության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերը: Որովհետև մեր հասարակությունը իսկապես էլ պատրաստ չէ դրան: Միշտ ասել եմ՝ դա մեր տեսակ պետության համար չէ: Առայժմ մեզ համար չէ: Ավելին, մեր «ազգային կոմպլեքսները» նրանից են, որ ընդամենը 2-ից մի քիչ ավել միլիոն ենք: Մեծարգո պարոն նախագահ, էներգիա և միջոցներ մի ծախսեք մեր երկրում խոսքի ազատություն ապահովելու համար: Ավելի լավ է նախաձեռնել կուռ, խիստ վերահսկելի վարչարարություն, դա կօգնի նաև տնտեսությունը նորոգել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել