
Օբյեկտիվության համար պետք է ասել, որ նման մակարդակի ֆուտբոլ ունենալու մեջ ամենամեծ դերակատարումը Ռուբեն Հայրապետյանինն է: Տարիներ առաջ, երբ նա ասում էր, որ մենք նման հավաքական կունենանք, ես անձամբ չէի հավատում, բայց աշխատանքի եւ նվիրումի արդյունքում մենք այսօր ունենք բարձրակարգ հավաքական ու մանկապատանեկան բազա` ապագայում եւս լավ ֆուտբոլ ունենալու համար: Կարծում եմ` ճիշտ չի լինի, եթե Հայրապետյանը հրաժարական տա, եւ այսօր ես չեմ տեսնում մեկին, ով իրապես կարող է փոխարինել նրան Ֆուտբոլի Ազգային Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Սա ապաքաղաքական հարց է, եւ չի կարելի այն քաղաքականացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/479172082151872?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել