
Եվ ուրեմն, հայեր ջան, էսօր ես ավարտեցի Բաղրամյան... չէ՜, ոչ քսանվեց, այլ ԱԺ-ի Պինգվինաշեն գնալու իմ մեծ պարտիան:
Սա վերջին քառօրյան էր: Գարնանային նստաշրջանի, որը վաղը կավարտվի:
Դատարկ դահլիճում օրվա վերջին ոտքի կկանգնեն Շարմազանովը, Հովիկը... ժող, որ էս քանի օրը տեսնեիք՝ որքան հեռու էր Շարմազանովի աթոռը Հովիկի աթոռից, կհասկանայիք, թե ինչ անվերադարձ անդունդներ ու ձորեր են այլեւս բաժանում նրանց: Էդ Հերմինեի աթոռը, անկեղծ ասած, էնքան մոտ էր, որ վերեւից նայելիս թվում էր` ուս ուսի են նստել Հովիկն ու ինքը` առանց Շարմազանով:
Հա, օրվա վերջում կհնչի հիմնը ու «ֆինի դը լա քոմեդի». ԱԺ կլոունադան մի քանի ամսով կփակվի:
Հուո՜ւյս չունենաք:
ա)Դեռ արտահերթ է լինելու` կառավարությամբ նախաձեռնած:
բ)Ոչինչ չի կարող խանգարել ԱԺ-ին` նույն ինտենսիվությամբ շարունակել յուր մուտիլովկաներն ու կրքերը:
Ծանրանա՜ք վերջինի վրա:
Կոզեռնի գերեզմանոցում, ինչպես` բոլոր գերեզմանոցներում: Առավոտյան միջանցքում բոլորը բոլորին ժպտում են, բարեւում:
«Ա նոչյո՜ւ` նաչինայետցա կորիեզ»: Հայտնվում է Համլետի հոր ուրվականը ու թույն լցնում բոլորի ականջի մեջ:
Եւ ուրեմն` Լեւոն Զուրաբյանը դահիլիճ է մտնում առնվազն Նաիրա Զոհրաբյանի հետ, դուրս գալիս`ԲՀԿ-իստ Ստեփան Մարգարյանի հետ:
Ժող, էսօր ոչ Նաիրային, ոչ էլ Ստեփանին (վերջինիս խոմ գիտեք` Քոչարյանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է մեզանում) ԲՀԿ-ն թույլ չտվեց խոսել բյուջեի հաշվետվության մոմենտով:
Իրենց խոսնակը Լեւոն Զուրաբյանն է, նա մի քանի օրինակից օվշորեց կառավարությանը, հետո` մի հատ էլ լեւոնեց վարչապետին, հետո էլի օվշորեց ու դուրս եկավ Ստեփանի հետ` արդյունքների ամփոփման:
Էդ ընթացքում Կոզեռնի գերեզմանոցի միջացքներում ազատ-անկախ ֆռֆռում էին ԲՀԿ «մնացորդները» (նեղանալ պետք չէ, արտահայտությունը աստվածաշնչյան «Մնացորդացից» է): Որովհետեւ սեւ գործ անողների, ոչ միայն հացով, այլեւ մուտիլովկաներով կեցողների մոմենտով, ճիշտ է որոշ մտքեր Կոլյայիչը բարձրաձայն արտաբերել է` «լրագրողների խնդրանքով». բայց տակից սաստել, ձայնազրկել է «հարակվորներին»` «հարակվորի» համար:
Մի օրի չէր նաեւ Գալուստ Գրիգորիչս. նա դարձել է Համլետի հոր նյու-ուրվականը. մեկ միջանցքում է, մեկ դահլիճում, հետո իր սենյակից` պատերի միջով դուրս է գալիս-հայտնվում լրագրողների աչքի առաջ, ապա` անէանում...
Էսօր, երբ վարչապետը խոսում էր, ինքը իր տեղում չէր նստած. մարշրուտկի պասաժիրի նման հինգերորդ շարքի սկզբում` «իբր հեսա, իջնում եմ» պոզայով, ոչ էն է ներկա էր, ոչ էն է բացակա. ունկնդրում է յուր մեծամասնության կառավարության ղեկավարին... Այդ նույն ժամանակ ու դրանից հետո, երբ մանավանդ փիս հարց էին տալիս վարչապետին, Հովիկը` Պյոտր Առաջինի կեցվածքով յուր պալուբայից` նայում էր` ով է պատուհան բացում դեպ Եվրոպա. դա պատահաբար Գալուստը չէ՞, որ վարչապետին այնտեղից... օ՜յ, տարվել ենք:
Հա, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ իմ բանաստեղծ, իսկապես հումանիստ (դիմիր ցանկացած հիվանդի, խեղճի, անտունի հարցով Գրիգորիչին, միշտ պատրաստ է օգնել), եւ ուրեմն` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Գրիգորիչը ընդհանրապես ներկա չէր:
Ներկա լիներ, որ ի՞նչ աներ?...
Բա Հովիկը չէ՞ր ասի.
-Գրիգորիչ, դու կարո՞ղ ա ինձ չես սիրում,
Ուրիշին` ուրիշին ես սիրում դու:
Հ.Գ.Կոպիտ դար է` բեսամթ կոպիտ: