Հենրիխ Մխիթարյանը մեծ դերակատարում ունեցավ դանիացիների նկատմամբ տարած հաղթանակում, գրում է բրիտանական HITC Sport-ը: Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան (0:4) հանդիպումից հետո բրիտանական կայքն անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկուի ցուցադրած խաղին ու գեղեցին գոլին:

«Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը դարձած Հենրիխ Մխիթարյանը հաղորդագրություն ուղարկեց լիվերպուլցիներին՝ մեծ դերակատարում ունենալով Հայաստանի հավաքականի՝ դանիացիների նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակում: Կոպենհագենում Հենրիխը գոլի հեղինակ դարձավ տպավորիչ անցումից հետո: Հայաստանի հավաքականը հիանալի հաղթանակ տարավ եւ B խմբի մրցաշարային աղյուսակում շրջանցեց դանիացիներին»,- գրում է կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել