Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին պատմում է 1991 թվականին գորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները:
Դատախազության նախկին աշխատակցի պատմելով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու` Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ տալու, պատգամավորների անունները չեմ հիշում, այլապես կասեի: Այն ժամանակ Զոռզոռը իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են, քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ-ին ասում է՝ երգիր, Էդ աղջիկը լավ ձայն ուներ, գեղեցիկ էլ աղջիկ էր: Ա.Մ-ն ամաչում է, բայց որ շատ են ստիպում, մի հատ երգում է: Մի 10 րոպեից հետո երկրորդ անգամ էլի ասում են` երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է` քո տիրոջ մերը ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր: Բայց սրանք գործը իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն, իբր թե անհայտ մարդ է եղել կրակողը, չեն հայտնաբերել: 1990 թվականից առ այսօր այդ մարդը անպատիժ է մնում»: Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, ինքը Ա. Մ-ին դեպքից հետո հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել` ինչու չի բողոքում. «Ասաց` ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել