
Այսօր խորհրդարանում Տիգրան Սարգսյանը պատասխանել է Լյովիկ Զուրաբյանին.
«ՀՀ-ն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ կա արտագաղթ: Անցումային փուլում գտնվող չկա մի երկիր, որտեղ չլինի արտագաղթ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ինչ քայլեր եք ձեռնարկում այդ արտագաղթը կանխելու ուղղությամբ»:
Կարծես ճիշտ է ասել, որ աշխարհի բոլոր երկրներում էլ միգրացիան առկա է: Դա ժամանակի բնույթն է, մարդն ուզում է գտնել առավել ապահով երկրներ, ապրելու առավել լավ պայմաններ: Ու ոչ ոք չի կարող նրան արգելել: Սակայն վարչապետը պարտադրում է իր հետ բանավեճի մեջ մտնել՝ մեզ ստիպելով շեշտել, որ քննադատության բուն պատճառը հենց արտագաղթը կանխելուն ուղղված քայլերի բացակայությունն է: Այստեղ է, որ Տիգրան Սարգսյանը դառնում է չափազանց խոցելի, որովհետև նրա պաշտոնավարման հինգ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել: Ավելին, ամեն ինչ արվել է, որպեսզի արտագաղթը նոր ծավալներ ստանա: Միայն Գյումրու օրինակը բավական է ասելու, որ այդ քայլերն իսպառ բացակայում են:
Եթե ունեք քայլեր, եթե պատրաստ եք լսել նաև շարքային հայաստանցիների կարծիքն ու առաջարկությունները, ապա, պարոն վարչապետ, պատրաստ եմ քննադատությունից անցնել գործնական ու կառուցողական խոսակցության: Եթե պատրաստ եք, եթե Կառավարության Ձեր աշխատասենյակի դուռը կբացվի նաև մտավորականի առջև...