Դաշնակցական գյուղապետ Հ.Մուրադյանի սպանությունից հետո Պռոշյան գյուղում գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Արմինե Մելիքյան անուն-ազգանունով մի տիկին, ով, ըստ մամուլի, հայտնի է իր ընտրակեղծարարությամբ ընդդեմ սպանված գյուղապետի, իսկ գյուղացիներն էլ արգելափակել են նրա մուտքը գյուղապետարան: Առաջին, սա հերթական քաղաքացիական ընդվզումն է ընդդեմ իշխանության, և երկրորդ, տիկին պաշտոնակատարը կարող է մնալ այդպիսին մինչև հուլիսի 14-ի գյուղապետի ընտրությունը՝ առանց գյուղապետարան ոտք դնելու: Հենց երկրորդ պահն էլ ի ցույց կդնի հայաստանյան իրականության իսկական դեմքը՝ փոխել չեն տալիս մարզպետի սխալ որոշումը և կամ էլ բռնությամբ տիկնոջ համար չեն բացում գյուղապետարանի դուռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել