
Այսօր գնացել էի բանակ ճանապարհելու ընկերոջս: Հետաքրքիր զննում էի մյուս զորակոչիկներին: Ու հենց ամենասկզբից էլ տպավորությունը վատն էր: Ամեն մեկը փորձում էր կողքինին ցույց տալ, որ ինքը ավելի լավն ա, ավելի հզոր ա, ավելի լավ տղա ա: Իսկ բանակային երաժշտությունը, որը հնչեց իրենց պատվին, թվում էր նրանց Սպիտակցի Հայկոյի հերթական ռաբիս կատարումներից մեկը: Իհարկե, սա վերաբերում է ոչ բոլորին: Բայց այնուամենայնիվ եթե նմանները կան, ուրեմն արդեն վատ է: Հետո էլ կրկին անգամ անհիմն տեղը մեղադրելու են պաշտպանության նախարարին, բայց հենց զորահավաքից արդեն երևում է, թե ով ով է, ով ինչ դաստիարակություն ունի և ինչպես է դրսևորելու իրեն բանակում: Ես ուզում եմ, որ այս վատ սովորույթները (պանյատները) իսպառ վերանան մեր պատանի-երիտասարդների միջից: Հուսով եմ՝ բանակը նրանց կդարձնի իսկական խելահաս տղամարդ: Միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ տեսա իսկական հայրենասեր ու վեհ բարոյական հոգեկերտվածքով տղերքի: Այ հենց էս տղերքն են կազմելու բանակի հիմքը: Շատ տպավորված եմ նաև զինկոմիսարիատի աշխատակիցների գործելաոճից: Իրոք, բոլորը ուղղակի գերազանց էին: Բոլոր զինակոչիկների հետ ջան-ղուրբան: Շատ լավ է: Մնում է մատնանշածս թերությունները վերացնել, ու լիարժեք կարող ենք հպարտանալ մեր ազգային բանակով: