Երեքշաբթի Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է սպանված տղամարդու դի: Սպանվածը, ինչպես պարզվել է, խոշոր շինարարական ընկերության համահիմնադիր է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Դին հայտնաբերվել է Նովինսկի բուլվարի №16 շենքի մոտ: 

Ինչպես պարզվել է՝ նրան դանակով վնասվածքներ էին հասցրել: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով: 

Գերատեսչության տվյալներով՝ «Lotte Plaza» հյուրանոցի մուտքից ոչ հեռու 50-ամյա տղամարդու վրա է հարձակվել դիմակավորված անհայտ անձը, որն այնուհետև մեքենայով թաքնվել է դեպքի վայրից:

Իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածը ծագումով հայ խոշոր գործարար, Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել