Երևանի նախկին փոխոստիկանապետ

Հիացած եմ Դանիայի ֆուտբոլասերների պահվածքով…Զգում ես, որ մշակույթ է ձևավորվել, զգացվում է քաղաքացին` կիրթ քաղաքացին, որին չես նկատի նույնիսկ եվրոպական որևէ այլ երկրի մարզադաշտում: 
Հիացած և տպավորված եմ մարզադաշտում հիմնի կատարումից…
Դա մի աննկարագրելի զգացում էր, տպավորություն, հրաշք: Երբ ֆուտբոլասերը թռվռալու, սուլելու, դրոշները թափահարելու փոխարեն երգում է, երգում է իր երկրի հիմնը, երգում է ինքնամոռաց, հպարտ, արժանապատվության զգացումով, գեղեցիկ` երգում առանց նվագակցության, առանց երաժշտության…
Սովորել է պետք, դաստիարակել… Ընդօրինակել է պետք, լավ բանը ընդօրինակելը անպատվաբեր չէ, ընդհակառակը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել