Էսօր դասի էի գնացել, դասամիջոցին միջանցքում հանդիպեցի ստացիոնարի բակալավրն ավարտած ծանոթներիցս մեկին, ով ի դեպ շատ լավ էր սովորում, որքան գիտեմ, կարմիր դիպլոմով էր ավարտել... Էս ծանոթս սկսեց գանգատվել ու նենց բաներից էր գանգատվում, որ սենց մի պահ ուզում էի գնայի միանգամից դեկանատ, դիմում գրեի, դուրս գայի, որպեսզի գոնե էդ 1.5 տարին որ մնացել ա իմ ավարտելուն, չվճարեմ՝ գումարներս չգնան-կորեն...
Ասում ա.
- Նայի, Կոստ, ավարտեցի, գնացի գործի ընդունվելու, ասում են՝ աշխատանքային ստաժ ա պետք, եթե մագիստրոսի կոչում չունես, կամ էլ 2-3 հազար դոլար փող տուր (ի տո ծանոթով), որ դպրոցում հոգեբան ընդունվես գոնե (որի աշխտավարձը, ինչքան գիտեմ, չի գերազանցում 100000 դրամը)... Ասեցի՝ փող չեմ կարա տամ, չեմ էլ ուզում, ինձ ասեցին՝ դե գոնե գնա մագիստրատուրա ընդունվի, որ ընդունվես, գոնե մի բան կլինի անել, ես էլ գնացի ու ընդունվա, բայց մեկ ա, հիմա էլ ասում են՝ մագիստրի կոչում, հետո էլ ասելու են՝ ասպիրանտուրա ընդունվի, գիտական թեզ պաշտպանի... Կրակն եմ ընկել բուհական համակարգի ձեռքը, տպավորություն է, որ ողջ կյանքս պետք է սովորեմ, որ կարողանամ իմ մասնագիտությամբ աշխատել...
Ասում եմ՝ էհ մտի հենց մեզ մոտ՝ Մանկավարժականում աշխատի, գիտխորհուրդ-միտխորհուրդ, հետո էլ մեկ էլ տեսար դասախոս կդառնաս... Ասում ա.
- Կոստ, էդ էլ փոձեցի, ու ինձ հասկացրին, որ եթե կուսակցություն չմտնեմ, ուրեմն ոչ մի գործ, ոչ մի բան: «Մենք էսքան ձեն ենք բերել ընտրություններին, էս մարդը էսքան բան ա արել դրա համար, հիմա իրան թողնենք, քեզ վերցնենք, անունն ի՞նչ դնենք»...

Ու ասենք ես զգում եմ, որ էս մարդը արդեն մի 90 տոկոսով հակված ա արտագաղթելուն, զուտ արդեն նրա համար, որ չի կարողանում իր իսկ երկրում ինքնադրսևորվի, զբաղվի իր սիրած գործով, որը ինքը ԻՐՈՔ սովորել է... Փոխարենը, գործ կճարեն հանրապետականի զնաչոկը դոշներին խփած ուսանողները, ովքեր հաճախ քննական առարկան փողով են ստացել ու սապոնվելով մագլցել են կարիերայի սանդուղքներով, ընտրությունից ընտրություն ձեն են բերել:
Արդյունքում՝ մասնագետը կարտագաղթի, կգնա, մի որևիցե ռուսական դպրոցում հոգեբան կաշխատի, կաճի, կվալիֆիկացիան կզարգացնի, իսկ ըստեղ կմնա ղասաբի մակարդակով հոգեբան, որը եթե աշխատի էլ, մի 10 տարի կվնասի մարդկանց հոգեկանին, մինչև մի բան սովորի պրակտիկայի շնորհիվ... Եթե սովորի... Դե հա, մեկ էլ հանրապետական զնաչոկը դոշին պսպղացնելով՝ ընտրությունից ընտրություն ձեն կբերի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել