Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, որին բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը համարել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, «Օսկար» մրցանակի Vanity Fair Oscars-ին եկել էր բաց հագուստով: Այդ մասին տեղեկացնում է Harper՚s Bazaar-ը:
Մոդելը հագել էր սև թավշյա զգեստ՝ ազդրերին բյուրեղիկներով, որը տեղ էր գտել լիբանանաամերիկացի դիզայներ Ռեմի-Քադիի նոր գարնանային հավաքածուում: Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ Ջեներն առանց ներքազգեստի էր: Իր հագուստը թոփ մոդելը համալրել էր սուրքիթ, սև բարձրակրունկ կոշիկներով և մեծ ականջօղերով:
«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել