Առաջին անգամ գիտնականներին հաջողվել է  տեսագրել լեգենդար «ծովային օձին»... Գիտնականները այս տեսակին հետեւելու համար օգտագործել են մի ընկերության պատկանող սուզանավ, որը վերահսկվում էր հեռակառավարմամբ:

2008 եւ 2011 տարիների միջեւ ընթացքում հետազոտողները հինգ փորձեր են ձեռնարկել՝ այս արարածին տեսախցիկով հետեւելու համար:
Օձ ձկան մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ: Բոլոր նախկինում ուսումնասիրված նմուշները հայտնաբերվել են, երբ ափ են նետվել, իսկ հայտնաբերելու պահին դրանք կամ արդեն մեռած էին, կամ կիսամեռ: Չնայած տեսակը միայն մի քանի վայրերում են տեսել, գիտնականները կարծում են, որ այդ ձկները ապրում են ողջ աշխարհի խոր ջրերում՝ բացառությամբ բեւեռային շրջանների:

Նախորդ տարվա հոկտեմբերին ձուկ-գոտին լողացել է Cabo San Lucas ափի մոտ: Այն 4,5 մետր երկարություն է ունեցել, եւ արդեն իր շուրջը հետաքրքրասերների մի բազմություն էր հավաքվել: Ձկան կյանքը չի հաջողվել փրկել, իսկ հետո այն տրվել է հետազոտության:

2006 թ. այս տեսակի մեկ ուրիշ ձուկ հայտնվել է Սանտա Կատալինա կղզում, Հարավային Կալիֆորնիա:

Մարդը, ով գտել է նրան, նույնիսկ կարողացել է լողալ նրա հետ, նախքան արարածի վախճանվելը: Նա նկատել է, որ ձուկը կույր էր, բայց դա արտասովոր չէ խորջրյա էակների համար, որտեղ լույսը քիչ է:
Տեսանյութ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել