Ո՞ւր են սութի քննադատները, ովքեր կարծես թե նստած հեռուստացույցի առաջ աղոթում են, որ Հայաստանը պարտվի եւ իրենց քննադատական նյութերը կարողանան հրապարակեն ու գումար աշխատեն: Դա նրանից է, որ նրանք ապրում են մռայլ կյանքով ու ոչ մի լավ բան չեն տեսել եւ չեն էլ կարողանում լավի մասին խոսել կամ գրել: Ի՞նչ է, հիմա իրենք, տանը նստած, գլուխներն են բռնել, լաց են լինում ու չեն հասկանում, թե ոնց է մեր հավաքականը հաղթում 2:0 հաշվով Դանիային, այն էլ հյուրընկալվելիս: Ես չգիտեմ մյուսները ոնց, բայց ես միշտ էլ աջակցել եմ իմ հավաքականին, թեկուզ եւ նա պարտվելիս լինի 8:0 հաշվով, միգուցե բարկացել եմ սխալներից, պարտությունից, միգուցե վատ խոսքեր եմ արտաբերել, ինչպես որ շատերը, բայց դա եղել է միայն պահի ազդեցությամբ եւ պարզապես էմոցիայի դրսեւորում, բայց միշտ էլ դիտել եմ խաղը մինչեւ վերջ, երբեմն ծնկաչոք, երբեմն նստած, ուրախ կամ տխուր, բայց մինչեւ վերջ դիտել եմ եւ հավատացել մեր տղաներին նույնիսկ հանդիպման վերջին վայրկյաններին: Ես միշտ խուսափել եմ հրապարակային քննադատելուց: Չի կարելի մի օր մարդուն քննադատել, մի օր հպարտանալ նրանով: Մարդը սխալական է, եւ այդ սխալը կարող է դատել այն մարդը, ով երբեք սխալ չի գործում, իսկ այդպիսի մարդ չկա այս աշխարհում: Այնպես որ, սիրելի սուտի քննադատներ, լցվեք սիրով, դուրս եկեք այդ մռայլ աշխարհից, չէ՞ որ դուք մեր եղբայրներն եք, թեկուզ եւ սխալ ճամփով շարժվող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել