«Գազը կյանք» է խորագիրը կրող հերթական թանկացումների սերիալային շղթան հասավ ջրին: Հիմա էլ ջուրն է թանկանում: 
«Երևանջուր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել համապատասխան հայտ: 
Ժամանակին մեր հայ չինովնիկներից մեկը (չեմ հիշում, թե ով) դեմքին լուրջ արտահայտություն տված հայտարարել է, որ եթե Հայաստանը նավթ չունի, փոխարենը ջուր ունի: Հսկայական ստորգետնյա աղբյուրները, որոնք, իր ասելով, անսպառ են կամ ինքնավերականգնվող, գալու է ժամանակ, որ ավելի արժեքավոր են լինելու, քան նավթը: 
Հիմա հարց է առաջանում՝ արժեքավոր ո՞ւմ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել