Վաղուց նման հաճույք ֆուտբոլից չէի ստացել: Նախ՝ դանիացի օպերատորների շնորհիվ մեր ֆուտբոլիստներին սկսեցի դեմքով ճանաչել, իսկ խաղի ավարտից հետո էլ խոշոր պլանով ցուցադրեցին շեքսպիրյան դրամա՝ դանիացի ֆուտբոլիստների դեմքին: Մյուսն էլ, որ Մխիթարյանը եվրոպացիներին ցույց տվեց հինավուրց հայկական պլաստիկա... դարպասի դիմաց մի պահ կանգ առավ, հետո կտրուկ գոլ խփեց: Անկրկնելի էր:
Կարծում եմ՝ այս փայլուն հաղթանակից հետո Ռուբեն Հայրապետյանը պիտի հրաժարական տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել