
Հաշիվը չափազանց անսպասելի և ուրախացնող է: Բայց խաղի որակը հաշվի հետ համապատասխան չէ: Նախկին խաղերի նման խաղի ընդհանուր պլան չի երևում: Թերևս՝ հարկադրված պաշտպանությունից հակագրոհներին անցնելը: Պատկերն այնպիսին է, կարծես թե թիմը նոր է կազմավորվում, և շատ վատ է համագործակցությունը: Պաշտպանությունում Արզումանյանն արդեն որերորդ խաղն է ձախողում: Մկոյանի ներկայությամբ նախկինում դա շատ բացահայտ չէր զգացվում: Փրկում է պատահականությունը և ամբողջ թիմի պաշտպանվելը:
Գոլերը գեղեցիկ էին ու Օսբիլիսի, Մխիթարյանի ու Մովսիսյանի վարպետության արդյունք: Բայց ամբողջ խաղի տրամաբանությամբ թելադրված չեն: Մնում եմ այն համոզմանը, որ մարզչի ներկա կարողությունները առայժմ հետ են մնում խաղացողների որակական աճից: Հուսանք, որ դանիացիները շփոթությունից դուրս չեն գա, և կկարողանանք կորզել հեղինակության հաղթանակը: