

Անցիր ծիածանի տակով ու կփոխվի սեռդ: Այս խոսքերը մեզանից յուրաքանչյուրին ասած կլինեն մեր մեծերն անձրևից հետո: Սա իհարկե հին կատակ է՝ փորձելու մեր տրամաբանությունը, սակայն այն է ճշմարիտ, որ ոմանք համաձայն չեն լինում բնության հետ և կուզենային տղա լինել կամ աղջիկ: Հետաքրքիր է, թե ինչ կանեին մեր իգական սեռի հայտնիները, եթե ունենային հնարավորություն մեկ օրով տղա դառնալ:
Շուշաննա Թովմասյան.-Եթե մեկ օրով տղա լինեի, կարծում եմ՝ երթուղային տրանսպորտ կվարեի:
Ինգրիտ Կոկչյան .- Թե մեկ օրով տղա դառնայի, կնոջ հետ սիրով կզբաղվեի;)
Սյուզի.- Եթե մեկ օրով տղա լինեի, իմ շրջապատից կընտրեի ամենագեղեցիկ և հարուստ ներաշխարհով հայուհիներից մեկին, էքպրես թռիչքով կմեկնեինք Փարիզ, որտեղ ծնկի կգայի և ձեռքը կխնդրեի: Բայց էս ամենի հետ կուզեի կախարդական փայտիկ ունենալ, որպեսզի հաջորդ օրը, երբ կրկին աղջկա վերածվեի, ջնջեի նրա հիշողությունից նախորդ օրը, որպեսզի չմտածի՝ իր արքայազն անհետացավ: Սա, կարծում եմ, յուրաքանչյուր աղջկա նվիրական երազանքն է՝ ամուսնության առաջարկ ստանալ սիրո քաղաք Փարիզում:)
Ելենա Բորիսենկո.- Ասեմ, որ տղամարդ լինել չեմ ուզում, նույնիսկ մեկ օրով, չնայած ուզում եմ որդի ունենալ, որպեսզի զերծ մնա կանացի բոլոր դժվարություններից: Իհարկե, եթե տղամարդ լինեի, երկիր մոլորակի վրա մեկ կին ավել երջանիկ կլիներ, բայց քանի որ ժամանակս սահմանափակ է, մեկ օր: Ես բնականաբար կվարվեի իսկական տղամարդու նման, կվայելեի բոլոր տղամարդկային թուլությունները:
Աննա Հարությունյան.- Եթե տղա լինեի, կզարմանայի:
Լուսինե Բադալյան.- Չեմ մտածել այդ մասին, որովհետև ինձ դուր է գալիս կին լինելը... Հավանաբար ուժգին կսիրահարվեի ու այնպես կանեի, որ իմ սիրո օբյեկտն իրեն արքայադուստր զգար, կանեի մի շարք խենթություններ ու կստեղծեի փոքրիկ հեքիաթ:
Աննա Պանի.- Չեմ կարծում, որ այսօր` 21-րդ դարում, տղաների ու աղջիկների ապրելակերպի և հնարավորությունների մեջ շատ փոփոխություններ, տարբերություններ կամ առավելություններ կան: Ես, լինելով իգական սեռի ներկայացուցիչ, չեմ ցանկանում նույնիսկ մեկ օրով տղա դառնալ (միգուցե միայն փոքր հասակում): Ինչ որ հասու է տղաներին, նույնն էլ աղջիկներին է հասանելի, այստեղ ուղղակի մարդու մակարդակի, մտածելակերպի խնդիրն է առաջ գալիս և ըստ դրանց շարժվելու ու գործելու ձևը:
Դինա Ակոպովնա.- Եթե գոնե 2 օր լինեի տղա, ուրեմն մի քանի տղաների լավ կվերադաստիարակեի, գումարած մի քանիսին էլ օրինակ կծառայեի, իմանալ որն է ողնաշարավոր տղամարդու քայլերը: