«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն է, ում պատկանում է «Փյունիկ» ակումբը: Հզոր և հարուստ մարդ, որը մեծ դեր ունի մի երկրում, որտեղ տնտեսությունը վատ վիճակում է, իսկ գործազրկությունը մեծ տոկոս է կազմում: Նա մեծ ջանքեր է գործադրում ֆուտբոլիստների տաղանդի բացահայտման, մարզիչների պատրաստման գործում: Յան Պոուլսենը հիշել է, որ ֆեդերացիայի նախագահը «լավ խորհուրդներով» միջամտում էր մարզչի աշխատանքին: Այդպես է եղել Մոլդովայի դեմ ընկերական խաղից առաջ, իսկ խաղերից մեկից հետո, երբ նախագահը կրկին միջամտել է, Պոուլսենն ասել է. «Ես եմ ընտրում կազմը, իսկ դուք ընտրում եք, թե ով է մարզիչը»,- ասել է դանիացի մարզիչը: «Այո, ես եմ ընտրում,- ասել է Հայրապետյանը: - Դուք հեռացված եք», -գրել էր դանիական թերթը:

Հ.Գ. Սրանից հետո էլ չլսեմ «Մինասյանը խաղադաշտ է դուրս բերել հետևյալ կազմը...» արտահայտությունը:

Հ.Գ.Գ. Հաղթանակ մեր հավաքականին: Առա՛ջ, տղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել