«Շանթ» հեռուստաընկերության պաշտպանների գրառումներն արդեն սրտխառնոց են առաջացնում: Ավելի շատ մի խայտառակեք ձեզ ու այդ հեռուստաընկերությանը: Դուք արդեն ծիծաղելի եք: Նրանք անցել են աներկբա փաստի /տեւական ժամանակահատվածում խոսքի ու կարծիքի ազատության համար արհեստավարժ լրագրողին աշխատանքից ապօրինի ազատելը/ վերա«մեկնաբանությանը»: Ամոթ է, ավելի լավ է լռեք: Չէի կարծում, թե մակարդակն այդքան պլինդուզից ցածր է: Ավելին ասեմ. ինքս գոնե այն մարդկանց շարքում եմ, ով Դուլյանին աշխատանքից ազատելը համարում է ՖԲ-ում նրա տեւական գրառումների, այլ ոչ թե վերջին գրառման հետեւանք: Իրականում այս դեպքը կամ վերջին անմեղ գրառումը պատրվակ դարձավ: Փաստացի, պետք է ուսումնասիրել Արմեն Դուլյանի բոլոր գրառումները` հասկանալու համար, որ «անկախ» հեռուստաընկերությունները չեն կարող հանդուրժել նման լրագրողին: Ահա սա է իրականությունը, այլ ոչ թե ինչ-որ մեկի գրառումից հետո նրա թողած գրառումը: Տիգրան Քոչարյանը իր գրառման մեջ տեղը տեղին նշել է, որ Դուլյանը Ֆեյսբուքում ընդդիմադիր էր.... Ասել է թե՝ Դուլյանին նոր չեն հետեւել... Նա մոնիթորինգի տակ է եղել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել