Արմեն Դուլյանի գործով մի երկու բառ ասեմ։ Դուլյանը, իհարկե, հանրային դեմք է եւ ակնհայտ կապնվում էր «Շանթի» հետ, եւ իր գրառումները կորպորատիվ էթիկայի խախտում կարող են դիտվել։ Բայց, կարծում եմ, գրեթե համոզված եմ, որ աշխատանքային պայմանագրում նման դեպք չի նկարագրվել։ Մյուս կողմից, «Շանթը», հեռացնելով Դուլյանին, միայն կորցրեց, եւ ոչ միայն լավ լրագրողի։ Դուլյանի չարաբաստիկ գրառումը մի հարյուր հոգի էր տեսել, եւ առանձնապես չէին էլ խորացել։ Իսկ հիմա սիմպատիաների մեծ մասը Դուլյանի կողմն է։ Ուրիխանյան֊ Սթրեյզանդի էֆեկտն ա, երբ աղմուկը միայն հակառակ էֆեկտի է բերում եւ բացասական մասսայականացմանը։ Կարող էին ընկերավարի խնդրել հեռացնել գրառումը։ Իսկ հիմա, կարծում եմ, ռեյթինգի առումով կշահի այն թիվին, որը իր մոտ կհրավիրի Դուլյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել