Բոլիվուդի դերասանուհի Ջիահ Խանը մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել սեփական տանը` Մումբայում, եւ հայտնաբերվել էր մոր կողմից` կախված: Այսօր բացահայտվել է դերասանուհու ինքնասպանության պատճառը: Նրա մայրը ոստիկանությանն է հանձնել դերասանուհու` մահվանից առաջ գրած նամակը:

Նամակում գրված է. «Չգիտեմ` ինչպես ասեմ Ձեզ, բայց պետք է, որովհետեւ արդեն կորցնելու ոչինչ չունեմ: Ես արդեն ամեն ինչ կորցրել եմ: Եթե սա կարդում եք, ուրեմն արդեն գնացել եմ կամ պատրաստվում եմ գնալ: Ես կոտրված եմ... Ես լքում եմ այս աշխարհը կոտրված երազներով եւ դատարկ խոստումներով: Միակ բանը, որ ուզում եմ հիմա, հավերժ քնելն ու երբեք չարթնանալն է: Ես ոչինչ եմ: Ես ամեն ինչ ունեի»:

Կասկածներ կան, որ դերասանուհին կյանքին վերջ է դրել կարիերայի հետ կապված դեպրեսիայի հետեւանքով. «yerkir.am»-ի փոխանցմամբ տեղեկացնում է «Mirror»-ը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել